հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Արցախցի շախմատիստը ՀՀ կիսաեզրափակիչ մրցաշարում հաղթող ճանաչվել

Արցախցի շախմատիստը ՀՀ կիսաեզրափակիչ մրցաշարում հաղթող ճանաչվել

Մարտի 20-ից 29-ը Հայաստանի շախմատի ակադեմիայում անց է կացվել Հայաստանի պատանիների և աղջիկների կիսաեզրափակիչ մրցաշարը, որին մասնակցում էին նաև արցախցի պատանի շախմատիստները:

Այս մասին «Արցախպրես»֊ին տեղեկացնում են ԱՀ ԿԳՄՍ նախարարությունից։

Մրցաշարն անց է կացվել ՖԻԴԵ-ի շախմատի կանոնների համաձայն` շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով: Մինչև 18 տարեկանների մրցապայքարում հաղթող է ճանաչվել արցախցի շախմատիստ Սևակ Մանուկյանը՝ նվաճելով ՀՀ շախմատի եզրափակիչ առաջնությանը մասնակցելու իրավունք: Սևակ Մանուկյանը 10 տարեկանների ՀՀ չեմպիոն է, տարբեր տարիքային խմբերում՝ Արցախի բազմակի չեմպիոն, Արցախի մեծահասակների բրոնզե մեդալակիր:

  • Կիսվել: