երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արցախցի փոքրիկները նվերներ են ստացել. նախաձեռնության հեղինակը Սեմյոն Պեգովն է

Արցախցի փոքրիկները նվերներ են ստացել. նախաձեռնության հեղինակը Սեմյոն Պեգովն է

“WarGonzo” տեղեկատվական նախագծի ղեկավար, ռուս լրագրող Սեմյոն Պեգովի նախաձեռնությամբ այսօր՝ դեկտեմբերի 30-ին, ԱՀ մանկապարտեզներ հաճախող, ինչպես նաև պատերազմի հետևանքով տարհանված և Ստեփանակերտի հյուրանոցներում և հյուրատներում ժամանակավորապես ապաստանած շուրջ 3000 երեխաներ ամանորյա նվերներ են ստացել։

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ նվերները Ստեփանակերտում բնակվող երեխաներին բաժանելու համար Սեմյոն Պեգովը ռոք երգչուհի Յուլյա Չիչերինայի և ԱՀ Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանի հետ, այցելել է «Հայ ավետարանչական ընկերության», «Սոսե» և «Տունտունիկ» մանկապարտեզներ։

Բնութագրությունը հասանալի չէ

Մեզ հետ զրույցում Արամ Հարությունյանն ասել է, որ ծրագրին աջակցել են Ռուսաստանի Դաշնության հայկական համայնքի ներկայացուցիչներ Հովհաննես Հովսեփյանը, Հարություն Արմալյանը, Էդգար Արամյանը, Արամ Գաբրիելյանը, Կարեն Գիլոյանը և Գարիկ Կիրակոսյանը։ «Ս. Պեգովն իր պատրաստակամությունն է հայտնել Արցախում այլ ծրագրեր իրականացնելու գործում ևս։

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Մենք բարձր ենք գնահատում ստեղծված ծանր ու դժվարին իրավիճակում արցախցի երեխաներին փոքր-ինչ ուրախություն պարգևելը։ Ճիշտ է, ոչ ոք ընդհանրապես տոնական տրամադրություն չունի, բայց մենք պարտավոր ենք ապահովել մեր երեխաների անհոգ և խաղաղ մանկությունը։ Շնորհակալ ենք ծրագրի կազմակերպիչներին և աջակիցներին»,-մասնավորապես ասել է Ա. Հարությունյանը։ ԱՀ ԱԺ պատգամավորը շնորհակալագրեր է հանձնել ինչպես Ս. Պեգովին, այնպես էլ ՌԴ հայկական համայնքի այն ներկայացուցիչներին, ովքեր աջակցել են ծրագրի իրագործմանը։

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: