կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Արցախցի մի խումբ կանայք հանդիպել են ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարի հետ՝ արտահայտելու իրենց մտահոգությունները

Արցախցի մի խումբ կանայք հանդիպել են ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարի հետ՝ արտահայտելու իրենց մտահոգությունները

Արցախցի մի խումբ կանայք նախօրեին՝ նոյեմբերի 10-ին, հանդիպում են նախաձեռնել ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինի հետ՝ արտահայտելով իրենց մտահոգությունը վերջին շրջանում Ադրբեջանի կողմից իրականացվող և անպատիժ մնացող սանձարձակությունների և ոճրագործությունների վերաբերյալ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հանդիպման նախաձեռնող Արմինե Ավագիմյանը։

Նա, մասնավորապես, նշել է․ «Հայրենակիցնե՛ր, նոյեմբերի 8-ին Շուշիի մերձակայքում տեղի է ունեցել ողբերգական միջադեպ. ջրատար խողովակի վերանորոգում իրականացնող ջրմուղի անզեն աշխատակիցների ուղղությամբ հրազենով կրակոցներ է արձակել ադրբեջանական զինծառայողը, ինչի հետեւանքով Ստեփանակերտ քաղաքի 22-ամյա բնակիչ Մարտիկ Երեմյանը տեղում մահացել է, եւս 3 աշխատակից՝ վիրավորվել։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սա վերջին 1 ամսում խաղաղ բնակչի սպանության ելքով արդեն երկրորդ դեպքն է, արցախահայությունը ծայրահեղ անհանգստացած է, և բազմաթիվ հարցեր են առաջացել ՌԴ խաղաղապահ ուժերի կողմից անվտանգության ապահովման գործողությունների հետ կապված:

Ուզում ենք տեղեկացնել, որ երեկ՝ նոյեմբերի 10-ին, արցախցի մի խումբ կանանցով նախաձեռնել ենք հանդիպում ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Գ.Վ. Անաշկինի հետ՝ արտահայտելու մեր մտահոգությունը վերջին շրջանում Ադրբեջանի կողմից իրականացվող եւ անպատիժ մնացող սանձարձակությունների, ոճրագործությունների վերաբերյալ։ Բարձրաձայնել ենք գործող անվտանգության մեխանիզմների վերանայման անհրաժեշտությունը, հրատապ ու կենսական նշանակության մի շարք այլ հիմնախնդիրներ, ինչպես նաեւ նրան ենք փոխանցել ստորեւ ներկայացվող տեքստով դիմումը»։

Դիմումը՝ այստեղ:

  • Կիսվել: