շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արցախցի երեխաների անդադար պահանջը մեկն էր՝ ուզում ենք գնալ տուն՝ Արցախ․ Մեսրոպ Առաքելյան

Արցախցի երեխաների անդադար պահանջը մեկն էր՝ ուզում ենք գնալ տուն՝ Արցախ․ Մեսրոպ Առաքելյան

Արցախի այս երեխաները 1,5 ամիս դարձել էին մեր առօրյայի անբաժան մասը։ Այս մասին ֆեյսբուքում գրել է Արցախի պետնախարարի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը՝ անդրադառնալով օրերես Արցախ վերադարձած երեխաներին․
 
«Թեև նրանց ամեն օրն անցավ հագեցած ու շատ հետաքրքիր, բայց միշտ մի բան պակասում էր։ Անխոս, ծնողների կարոտը ակնառու էր, բայց երեխաների անդադար պահանջը մեկն էր՝ ուզում ենք գնալ տուն՝ Արցախ...
Այսօր արդեն նրանք Արցախում են՝ շրջափակման մեջ՝ իրենց, իրենց ծնողների, Արցախի իշխանությունների գիտակցված որոշմամբ՝ միանալու պայքարին՝ հանուն Արցախի, հանուն Հայաստանի, հանուն հայ ժողովրդի արժանապատվության»,- գրել է նա կից հրապարակելով տեսանյութ։

  • Կիսվել: