շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արցախ այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 46.7%-ով

Արցախ այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 46.7%-ով

2019 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին ԱՀ է այցելել 41 հազար 963 օտարերկրյա զբոսաշրջիկ՝

Այս մասին  այսօր  կայացած   ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության  նախարարության    մամուլի ասուլիսին ասել է  նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը:
 
Ներկայացնելով  զբոսաշրջիկների  քանակն  ըստ երկրների՝  նախարարը նշել  է, որ Ռուսաստանի Դաշնությունից Արցախ է  ժամանել 19  հազար 160 քաղաքացի, ԱՄՆ-ից՝  7 527, Ֆրանսիայից՝ 1 661, Գերմանիայից՝ 765, Լիբանանից՝ 699, Լեհաստանից՝ 685, Չինաստանից՝  671, Արգենտինայից՝ 594, Կանադայից՝ 575, Սիրիայից՝ 568:
 
«Հյուրանոցային տնտեսության օբյեկտների (ՀՏՕ) թիվն  աճել է 29-ով՝ կազմելով 92 օբյեկտ՝ 1930 մահճակալ-տեղով: Վերջին տասը տարիների ընթացքում ՀՏՕ-ների թիվը մեծացել է 5,3 անգամ՝ 17-ից հասնելով 92-ի: Անցած տարի  ‹‹Տիգրանակերտ›› պետական պատմամշակութային արգելոց է այցելել 15 հազար  95 մարդ: 2019 թվականին Ստեփանակերտի և Շուշիի զբոսաշրջային տեղեկատվական կենտրոններ են այցելել  1076 զբոսաշրջիկներ: 2019 թվականի հունիսի 1-ից սեպտեմբերի 1-ը «Tourist bus» ծառայությունից օգտվել  է 2254 մարդ»,-մասնավորապես ասել է  Լ. Հովհաննիսյանը:

նախորդ տարվա 28 հազար 588-ի փոխարեն. գրանցվել է 46.7% աճ:

  • Կիսվել: