կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Անգնահատելի է Ձեր դերը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ և վերջնական կարգավորման գործընթացում. Ա․Հարությունյանը՝ Վ․ Պուտինին

Անգնահատելի է Ձեր դերը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ և վերջնական կարգավորման գործընթացում. Ա․Հարությունյանը՝ Վ․ Պուտինին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 7-ին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա կապակցությամբ:

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
 
Ուղերձում ասված է.
 
«Մեծարգո՛ Վլադիմիր Վլադիմիրի, 
 
Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ Ձեր ծննդյան օրվա առթիվ:
 
Արցախում միշտ հիշում և բարձր ենք գնահատում Ձեր ակտիվ մասնակցությունը և ծանրակշիռ ներդրումը  2020 թ. աշնանը ռազմական գործողությունների դադարեցման ու խաղաղության հաստատման, մեր բնակչության անվտանգության ապահովման և տարածաշրջանում կայունության  պահպանման գործում:
 
Անգնահատելի է անձամբ Ձեր և Ռուսաստանի Դաշնության կառավարության դերը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում և առանձին ձևաչափերում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ և վերջնական կարգավորման գործընթացում:
 
Լիահույս ենք, որ մեր երկու եղբայրական ժողովուրդների միջև դարերի ընթացքում հաստատված ջերմ ու անկեղծ բարեկամությունն էլ ավելի կամրապնդվի ու կխորանա:
Մեծարգո՛ Վլադիմիր Վլադիմիրի,
 
Մեկ անգամ ևս ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան տարեդարձի կապակցությամբ և մաղթում քաջառողջություն, մեծագույն հաջողություններ ու ամենայն բարիք»: 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: