ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագրեր՝ պարգևատրելու մասին

Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագրեր՝ պարգևատրելու մասին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 2-ին ստորագրել է հրամանագրեր պարգևատրելու մասին:

2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում ԱՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրվել է ԱՀ պաշտպանության բանակի 1 զինծառայող, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով՝ 11 զինծառայող: «Արիության համար» մեդալով պարգևատրվել է 10 զինծառայող:

«Մարտական ծառայություն» մեդալով պարգևատրվել է 7 պահեստազորային՝ հետմահու և ԱՀ պաշտպանության բանակի 19 զինծառայող:

  • Կիսվել: