ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի պատասխանատուների հետ

Արայիկ Հարությունյանը հանդիպել է ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի պատասխանատուների հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 4-ին հանդիպում է ունեցել ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի պատասխանատուների հետ։

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
 
Հանդիպմանը, որին մասնակցում էր կոմիտեի նախագահ Կարեն Շահրամանյանը, քննարկվել են պատերազմի հետևանքներին, առկա սոցիալ-տնտեսական, ներքին ու արտաքին քաղաքական և անվտանգային մարտահրավերներին վերաբերող հարցեր:
 
Անդրադառնալով Կառավարության ծրագրերին՝ Ա. Հարությունյանը նշել է, որ ի լրումն նախապատերազմյան շրջանի խնդիրների՝ այսօր բազմակի ջանքեր են պետք ստեղծված իրավիճակի հետևանքները վերացնելու համար: Կարևորելով կառույցի դերը պետական գույքի կառավարման և բնակարանաշինության մեծածավալ ծրագրերի իրականացման գործում՝ Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ բոլոր աշխատակիցների կողմից ակնկալում է առավելագույն քրտնաջան, պատասխանատու, թափանցիկ և արդյունավետ աշխատանք:
 
Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահը նաև պատասխանել է մասնակիցներին հուզող հարցերին:

  • Կիսվել: