հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արայիկ Հարությունյանը դադարեցրել է նախընտրական քարոզարշավի հանդիպումները փակ շինություններում

Արայիկ Հարությունյանը դադարեցրել է նախընտրական քարոզարշավի հանդիպումները փակ շինություններում

Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու, «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը դադարեցրել է նախընտրական քարոզարշավի հանդիպումները փակ շինություններում։

«Հաշվի առնելով նոր կորոնավիրուսի վարակի ներթափանցման ու տարածման ռիսկերը մեր հանրապետությունում և հետևելով փակ տարածքներում մարդաշատ հավաքներից խուսափելու վերաբերյալ մասնագետների խորհուրդներին՝ մեր քաղաքական թիմը որոշում է կայացրել մարտի 18-ից դադարեցնել նախընտրական քարոզարշավի հանդիպումները փակ շինություններում: Մարդու կյանքը մեզ համար բացարձակ արժեք է, և, քաղաքական որևէ շահախնդրությունից ելնելով, չենք կարող վտանգի ենթարկել մեր քաղաքացիների առողջությունը:

Տեղեկացնեմ նաև, որ նախընտրական քարոզչությունն արդյունավետ շարունակելու նպատակով մենք հիմնականում կօգտագործենք հանրային և մասնավոր հեռուստաընկերությունների տրամադրած եթերաժամանակները, ֆեյսբուքյան ուղիղ եթերները և բաց երկնքի տակ մարդկանց փոքրաթիվ խմբերի հետ հանդիպումները, որոնց ժամանակ էլ նախատեսում ենք տարբեր կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել»,- գրառման մեջ հայտնել է Հարությունյանը:

  • Կիսվել: