շաբաթ, մայիս 25
25 / 5 / 2024
Արայիկ Հարությունյանը Աստղաշեն համայնքում ծանոթացել է նոր բնակավայրի հիմնադրման աշխատանքներին (տեսանյութ)

Արայիկ Հարությունյանը Աստղաշեն համայնքում ծանոթացել է նոր բնակավայրի հիմնադրման աշխատանքներին (տեսանյութ)

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 13-ին այցելել է Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքի վարչական տարածք և ծանոթացել նոր բնակավայրի հիմնադրման աշխատանքներին:

Պետական և բարեգործական միջոցներով կառուցվելիք շուրջ 200 նորակառույց բնակելի տները նախատեսված են շրջանի անօթևան մնացած ընտանիքների համար:

ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի, քաղաքաշինության և տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարների, ԱԺ պատգամավորների և շրջանի պատասխանատուների հետ միասին երկրի ղեկավարը տեղում ծանոթացել է ապագա բնակավայրի պայմաններին՝ ընդգծելով, որ բացի բնակարաններից ու դրանց կահավորումից, գյուղական համայնքներում հաստատվող անօթևան մնացած յուրաքանչյուր ընտանիքի կառավարությունը կտրամադրի տնտեսական գործունեություն ծավալելու անհրաժեշտ պայմաններ:

Տեսանյութը՝ այստեղ:

 

 

  • Կիսվել: