ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արայիկ Հարությունյանը անտարբեր չի եղել հեղափոխությանը և առաջիններից է, որ ճանաչել է դրա արդյունքները. Վահան Բադասյան

Արայիկ Հարությունյանը անտարբեր չի եղել հեղափոխությանը և առաջիններից է, որ ճանաչել է դրա արդյունքները. Վահան Բադասյան

 2018-ի ապրիլյան հեղափոխության օրերին մենք տեղեկություններ ունեինք, որ Հայաստանի իշխանությունները զորք են ցանկանում Արցախից բերել Հայաստան, և ես ու Արայիկ Հարությունյանը փորձել ենք խոչընդոտել այդ ծրագրերին, PrimeNews.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ռազմական և քաղաքական գործիչ Վահան Բադասյանը:

«Արցախի նախագահական ընտրություններում հավանական թեկնածու նախկին պաշտոնյաներից միայն Արա Հարությունյանի հետ եմ փորձել կապ պահպանել: Հեղափոխության ծանր օրերին նա Արցախի միակ պաշտոնյան էր, ում հետ հեռախոսազանգով քննարկում էինք, որ ազգի ու ժողովրդի ցասման ալիքը կիրականացնի հեղափոխությունը, միայն թե ինքը պիտի ցանկացած ձևով խանգարի Արցախից Երևան զորք բերելուն: Նա համաձայն էր, որ զորք չպետք է բերվի Երևան», -ասաց Բադասյանը:

Նա փոխանցեց, որ Արայիկ Հարությունյանն այդ օրերին զանգեր է կատարել, Հայաստանի իշխանության տարբեր ներկայացուցիչների հորդորել է հանգիստ հեռանալ, քանի որ «հեղափոխությունը հաղթած է»:

«Արցախի ընտրություններում նախագահի թեկնածու առաջադրվելու հայտ ներկայացրած մարդկանցից ոչ մեկը, որոնք տարբեր պաշտոնններ են զբաղեցրել այդ օրերին, դիրքորոշում չեն հայտնել ապրիլյան հեղափոխության վերաբերյալ: Թեկնածու կա, որ չի ուզում ընդունել հեղափոխությունը ու դրա արդյունքում կատարվածը և հակառակը քարոզում է հակահեղափոխություն: Արա Հարությունյանը անտարբեր չի եղել հեղափոխությանը և, որպես նախորդ իշխանության երկայացուցիչ, առաջիններից մեկն է եղել, որ ճանաչել է հեղափոխության արդյունքները», -ընդգծեց Վահան Բադասյանը:

  • Կիսվել: