չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Արայիկ Հարությունյանն ընդունել է ԿԽՄԿ-ի առաքելության բարձրաստիճան ներկայացուցիչ Պասկալ Հունտին

Արայիկ Հարությունյանն ընդունել է ԿԽՄԿ-ի առաքելության բարձրաստիճան ներկայացուցիչ Պասկալ Հունտին

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի առաքելության բարձրաստիճան ներկայացուցիչ Պասկալ Հունտին: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան գրառմամբ.

՛՛Բարձր գնահատելով Կարմիր խաչի ջանքերը պատերազմական գործողությունների դադարից հետո հակամարտության գոտուց զոհվածների մարմինների հանման և անհայտ կորածների որոնման գործընթացում՝ ընդգծել եմ, որ Արցախի իշխանությունների և ժողովրդի ուշադրության ներքո է նաև ռազմագերիների փոխանակման խնդիրը: Հորդորել եմ նոր թափ հաղորդել այդ ուղղությամբ ջանքերի գործադրմանը՝ հայտնելով մեր անվերապահ պատրաստակամությունը:

Հանդիպմանը, որին մասնակցում էր նաև Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, քննարկել ենք փոխգործակցության շրջանակում իրականացվելիք մի շարք այլ աշխատանքներ ևս՛՛:

 

  • Կիսվել: