Արայիկ Հարությունյանն ընդունել է Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանի գլխավորած պատվիրակությանը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 1-ին ընդունել է Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից՝ Ազիզ Թամոյանը նշել է, որ Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը, որը հովանավորվում է Թուրքիայի կողմից, նախորդ դարասկզբին հայ և եզդի ժողովուրդների նկատմամբ Օսմանյան Թուրքիայի ցեղասպան քաղաքականության շարունակությունն է: Եզդիների ազգային միության նախագահի խոսքով՝ ինչպես Արցախյան առաջին և Ապրիլյան պատերազմներում, այնպես էլ հիմա եզդիները կանգնած են հայ ժողովրդի կողքին:
Նախագահ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Ազիզ Թամոյանին և եղբայրական եզդի ժողովրդին ստեղծված իրավիճակում ցուցաբերած գործուն աջակցության համար, և ընդգծել, որ համատեղ ջանքերով կրկին հաջողվելու է չեզոքացնել արտաքին վտանգները:
.jpg?exif_rotate=y&no_disposition=y&name=011020EzdineriMiuyanGhekavar%20(2).jpg&sid=YWVzX3NpZDp7ImFlc0tleUlkIjoiMTc4IiwiaG1hY0tleUlkIjoiMTc4IiwiaXZCYXNlNjQiOiJMeVRMcUhsdTYvYjk4UEcxOEJJZ3FRPT0iLCJzaWRCYXNlNjQiOiJBb3poc3ozellzZGk1OTg5cklZMGJ6K2VEOVVaV0I5bndjVHlnc1FYbiswZFJRanVQVGF1MlRmV2IrWFpHVzlBTTh6NWEyekZGUGxrVHNwaDFZRnVMZklsTDcwZjA4YVBobjA5MFZudTNpWFNMcTZIejNBdDNFaHR2MXBnVmZGZnZvQTYyNVU5aW1MSHducHBHMm9NM0E9PSIsImhtYWNCYXNlNjQiOiJNdjBOOEp6VVE3cEl4Nm9EMEgySjMxM053Y2dycUtyZS93dHdjTE1iOVBnPSJ9)