հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արայիկ Հարությունյանն ընդունել է Եվրասիայի երկրների Հայ Ավետարանական եկեղեցիների միության նախագահին

Արայիկ Հարությունյանն ընդունել է Եվրասիայի երկրների Հայ Ավետարանական եկեղեցիների միության նախագահին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ապրիլի 29-ին ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցչությունում ընդունել է ֆրանսահայ գործիչ, Եվրասիայի երկրների Հայ Ավետարանական եկեղեցիների միության նախագահ, Վերապատվելի դոկտոր Ռընե Լևոնյանին։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ֊ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունից։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները խոսել են Արցախի շուրջ ստեղծված իրավիճակից, ԱՀ կառավարության կողմից իրականացվող սոցիալական ծրագրերից։ Հանդիպմանը մասնակցել են ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը, ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վահրամ Բաղդասարյանը, ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը, ԱՀ նախագահի խորհրդական Ազատուհի Սիմոնյանը։

  • Կիսվել: