ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը համագործակցության հուշագիր են ստորագրել (տեսանյութ)

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը համագործակցության հուշագիր են ստորագրել (տեսանյութ)

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 25-ին իր գլխավորած «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի անունից համագործակցության հուշագիր է ստորագրել «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի հետ:

Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
 
Նախագահ Հարությունյանը նշել է, որ քաղաքական ուժերի միջև համագործակցությունը միտված է երկրում համերաշխության մթնոլորտի պահպանմանը և ծրագրային դրույթների շուրջ համատեղ ջանքերի գործադրմանը:
 
Արայիկ Հարությունյանը նշել է նաև, որ ձևավորված օրակարգի շրջանակում «Ազատ հայրենիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը պատրաստ է համագործակցելու խորհրդարանական և արտախորհրդարանական այլ ուժերի հետ:
 
Իր խոսքում՝ Սամվել Բաբայանը ևս կարևորել է համատեղ փոխգործակցության գաղափարն՝ ընդգծելով, որ այն հատկապես պահանջված է հայրենիքի առաջ ծառացած ներքին և արտաքին մարտահրավերներին արդյունավետ դիմակայելու համար:

  • Կիսվել: