շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Արայիկ Հարությունյանն այսօր Ադրբեջանի բшնտում է, քանի որ շատ ավելին գիտի, քան այսօրվա իշխանությունները կցանկանային լսել. Խաչատրյան

Արայիկ Հարությունյանն այսօր Ադրբեջանի բшնտում է, քանի որ շատ ավելին գիտի, քան այսօրվա իշխանությունները կցանկանային լսել. Խաչատրյան

Ամարդ ինքն է իր թշնամիներին ընտրում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՛՛Հայաստան՛՛ խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Նա նշեց, որ Արցախի իշխանությունները պետք է գործեն, Արցախի ժողովուրդը պետք է ունենա լիազոր ներկայացուցիչ։

՛՛Բոլորն էլ շատ լավ գիտեն, որ որևէ մեկն Արայիկ Հարությունյանին չի պարտադրել հրաժարական տալ։ Արայիկ Հարությունյանի կուսակցության անդամ էր նոր նախագահը, ֆրակցիան էլ իրենց մեծ էր՛՛,-ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ մի օր կբացահայտվի, թե ինչպես եղավ իշխանափոխություն:

՛՛Արայիկ Հարությունյանն այսօր Ադրբեջանի բանտում է, քանի որ շատ ավելին գիտի, քան այսօրվա իշխանությունները կցանկանային լսել։ Խոսքը վերաբերում է մյուս նախագաներին էլ։ Այսօր Ադրբեջանի բանտում գտնվում են Փաշինյանի քաղաքական հակառակորդները, դա էլ Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունների պայմանավորվածության արդյունք ՛՛,-եզրափակեց պատգամավորը:

 

  • Կիսվել: