ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արայիկ Հարությունյանն ամփոփել է Արցախի նախագահական ընտրությունների քարոզարշավի արդյունքները (տեսանյութ)

Արայիկ Հարությունյանն ամփոփել է Արցախի նախագահական ընտրությունների քարոզարշավի արդյունքները (տեսանյութ)

Արցախի «Ազատ հայրեքնի – ՔԴՄ» դաշինքը թեկնածու Արայիկ Հարությունյանը ամփոփել է քարոզարշավի արդյունքերն։

Նա  տեսանյութ է հրապարակել ու գրել․ «Հարգելի՛ հայրենակիցներ

Ամփոփելով քարոզարշավի արդյունքները՝ բարձր եմ գնահատում յուրաքանչյուրիդ ցուցաբերած անաչառ վերաբերմունքը այս մեկ ամսվա ընթացքում իմ և իմ գլխավորած քաղաքական թիմի ներկայացրած նախընտրական ծրագրի նկատմամբ: Կցանկանայի նաև կայանալիք համապետական ընտրություններին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու կոչով դիմել բոլորիդ, որովհետև մեր ամեն մի քվեն կարևոր ձեռքբերում է պետականաշինության ամրապնդման ճանապարհին: Ստեղծված իրավիճակից պատվով դուրս գալը բարեկեցիկ ապագա կերտելու կարևորագույն երաշխիք է:

Հավատում եմ՝ մենք կարող ենք»։

  • Կիսվել: