կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Արայիկ Հարությունյանի մոտ քննարկվել են առողջապահական մի շարք հիմնարկների շենքային նոր պայմանների ապահովման հարցեր

Արայիկ Հարությունյանի մոտ քննարկվել են առողջապահական մի շարք հիմնարկների շենքային նոր պայմանների ապահովման հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 16-ին հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված առողջապահական որոշ հիմնարկների շենքային բարեկարգ պայմանների ապահովմանը:

Քննարկման առաջին թեման վերաբերում էր Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի նոր շենքի շահագործմանը և այդ ուղղությամբ կատարվելիք աշխատանքներին: Զեկուցմամբ նախ հանդես է եկել քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը՝ ներկայացնելով կատարվելիք շինաշխատանքների ամբողջ ծավալն ու դրանց ավարտման հնարավոր ժամկետները: Նախագահը հանձնարարել է սեղմ ժամկետներում սկսել այդ աշխատանքները՝ միաժամանակ առողջապահության նախարարին տալով ցուցում զուգահեռ զբաղվել սարքավորումների ձեռքբերման հարցերով:

Խորհրդակցության հաջորդ քննարկված հարցը Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնին էր վերաբերում: Արայիկ Հարությունյանի խոսքով՝ եթե նախապատերազմյան շրջանում տրված խոստումը նոր ու ժամանակակից վերականգնողական կենտրոն կառուցելու վերաբերյալ ելնում էր առկա պայմանների բարելավման կարիքից, ապա այսօր այն դարձել է ժամանակի հրամայական: Քննարկվել են տեղի ընտրության և նախագծային աշխատանքների արագ իրականացման հարցերը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև արտամարմնային բեղմնավորման ծրագրի ընթացքի, ինչպես նաև առողջապահական ոլորտի զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:

  • Կիսվել: