ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արայիկ Հարությունյանի հաջողությունը վկայում է երկրի համար խաղաղության և բարեկեցության ուղղությամբ հետագա քայլերի տեսակետից Արցախի բնակչության մեծ օժանդակության մասին. Անդրեաս Գալաու

Արայիկ Հարությունյանի հաջողությունը վկայում է երկրի համար խաղաղության և բարեկեցության ուղղությամբ հետագա քայլերի տեսակետից Արցախի բնակչության մեծ օժանդակության մասին. Անդրեաս Գալաու

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բրանդենբուրգ երկրամասի խորհրդարանի փոխնախագահ, «Այլընտրանք Գերմանիայի Համար» խմբակցության անդամ Անդրեաս Գալաուն շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին:

 Ուղերձում ասված է.

«Ձերդ գերազանցություն:

Շնորհավորում եմ Ձեզ Արցախի Հանրապետության նախագահական ընտրություններում Ձեր ակնառու հաղթանակի կապակցությամբ:

Ձեր հաջողությունը վկայում է երկրի համար խաղաղության և բարեկեցության ուղղությամբ հետագա քայլերի տեսակետից Արցախի բնակչության մեծ օժանդակության մասին:

Այժմ Դուք ստանձնում եք Ձեր պաշտոնը մի ժամանակահատվածում, երբ ոչ միայն իր արտահայտումն է ստացել Ձեր տարածաշրջանում ընթացող աշխարհաքաղաքական պայմաններից ելնելով, այլ նաև, ներկայիս համաշխարհային իրավիճակից դրդված, Արցախի Հանրապետությանը նոր, դժվար մարտահրավերների առջևէ կանգնեցրել: Առավել կարևոր լինելու Հանրապետության ապագայի համար ընդհանուր պայքարում միավորել արցախցիներին:

Կասկած չկա, որ Դուք, նաև Արցախի Հանրապետության վարչապետի Ձեր բազմամյա փորձի շնորհիվ, այս առաջադրանքը կատարելու եք հմտությամբ, համբերատարությամբ և պատասխանատվության մեծ զգացումով:

2015 թվականից ի վեր Ձեր և իմ կուսակցության՝ «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD), ներկայացուցիչների միջև ինչպես խորհրդարանական, այնպես էլ անձնական մակարդակով տեղի ունեցած բազմաթիվ հանդիպումների արդյունքում մեծ բարեկամություն է զարգացել:

Հայաստան և Արցախ կատարած այցելությունների շնորհիվ ես մի կողմից բավականին տեղեկացված դարձա Ձեր տարածաշրջանում առկա հակամարտությունների մասին, մյուս կողմից ծանոթացա հայ ժողովրդի ջերմության և հյուրընկալության հետ: Որպես մի ժողովրդի անդամ, որը տարիներ շարունակ բաժանված էր օտար ուժերի կողմից, ես խորապես զգում եմ հայ ժողովրդի միասնության կարոտը:

Համոզված եմ, որ երկկողմ համագործակցության ներուժն առավել զարգացնելու համատեղ ջանքերով մենք ծառայելու ենք մեր երկրների և ժողովուրդների շահերին»:

  • Կիսվել: