հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արայիկ Հարությունյանի և Մասիս Մայիլյանի միջև բանավեճ չի կայանա․ Հարությունյանը հեռուստաեթերին մեկնակ կլինի

Արայիկ Հարությունյանի և Մասիս Մայիլյանի միջև բանավեճ չի կայանա․ Հարությունյանը հեռուստաեթերին մեկնակ կլինի

Այսօր երեկոյան՝ ժամը 22:00-ին, Արցախի հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով նախատեսված հեռուստաբանավեճին կմասնակցի Արայիկ Հարությունյանը։ Բանավեճը որպես այդպիսին, ցավոք, չի կայանա, քանի որ Մասիս Մայիլյանը հրաժարվել է մասնակցելուց։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է «Ազատ Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

«Քանի որ հանրային հետաքրքրությունը մեծ է, նշեմ, որ Արցախում այսօր հայտարարված արտակարգ իրավիճակը չի ենթադրում ընտրության չեղարկում։ Ապրիլի 14-ին մեր երկրում կայանալու է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, իսկ այսօր երեկոյան՝ ժամը 22:00-ին, Արցախի հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով նախատեսված հեռուստաբանավեճին կմասնակցի Արայիկ Հարությունյանը։ Բանավեճը որպես այդպիսին, ցավոք, չի կայանա, քանի որ Մասիս Մայիլյանը հրաժարվել է մասնակցելուց»,- մասնավորապես գրել է նա ֆեյսբուքում։

 

 

  • Կիսվել: