չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Առավոտյան ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման, կան զոհեր և վիրավորներ ԱՀ ՊԲ

Առավոտյան ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման, կան զոհեր և վիրավորներ ԱՀ ՊԲ

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում, ընդհանուր առմամբ, հումանիտար հրադադարը պահպանվել է՝ բացառությամբ հյուսիսային ոււղղությամբ 00:04-ից 02:45-ը և հարավային ուղղությամբ 02:20-ից 02:45-ը ընկած ժամանակահատվածների, երբ թշնամական ուժերը կիրառել են նաև, հրթիռահրետանային հարվածներ: Այս մասին հայտնում են Արցախի պաշտպանության բանակից։

Առավոտյան՝ 07:20-ի սահմաններում, հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հաձակման: Երկուստեք կան զոհեր ու վիրավորներ:

Ճակատային գծում իրադրության լարման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա:

  • Կիսվել: