ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Առանց սեփական ուժեղ բանակի դատապարտված ենք ազգային նվաստացման, ստրկության և, ի վերջո, ոչնչացման. Բեգլարյան

Առանց սեփական ուժեղ բանակի դատապարտված ենք ազգային նվաստացման, ստրկության և, ի վերջո, ոչնչացման. Բեգլարյան

Հայրենիքի ու պետության անվտանգության ու խաղաղության գլխավոր երաշխիքը միշտ եղել է ու կմնա սեփական ուժեղ բանակը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:

՛՛Շնորհավո՛ր ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ օրը:

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՐԵՆՅԱՑ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻՆ՝ ողջ թե ընկած՝ իրենց նվիրական ու անփոխարինելի ծառայության համար:

Հայրենիքի ու պետության անվտանգության ու խաղաղության գլխավոր երաշխիքը միշտ եղել է ու կմնա սեփական ուժեղ բանակը՝ առանց որի դատապարտված ենք ազգային նվաստացման, ստրկության և, ի վերջո, ոչնչացման՛՛,-նշել է նա:

 

  • Կիսվել: