շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Առանց հացադուլից դուրս գալու Ստեփանակռրտում քննարկելու եմ կառուցվող ՀԷԿ֊երի շինարարությունը քննող հանձնաժողովի ստեղծման հարցը․ Ալեքսանդր Քանանյան

Առանց հացադուլից դուրս գալու Ստեփանակռրտում քննարկելու եմ կառուցվող ՀԷԿ֊երի շինարարությունը քննող հանձնաժողովի ստեղծման հարցը․ Ալեքսանդր Քանանյան

Քարվաճառի բնակիչ, քաղաքաակն գործիչ Ալեքսանդր Քանանյնաը չի դադարեցնի հացադուլը։ Սակայն կմեկտնի Ստեփանակերտ Ստեփանակերտ՝ պետնախարարի հետ գործող եւ կառուցվող ՀԷԿ֊երի շինարարության բնապահպանական եւ ֆինանսական հանգամանքները ստուգելիք հատուկ հանձնաժողովի ձեւավորման սկզբունքների եւ լիազորությունների հարցը քննարկելու համար։ Այս մասին նա հայտնել է ֆեյսբուք սոցիալական ցանցում։ 

«Սիրելի հայրենակիցներ։ Անչափ երախտագետ եմ բոլորիդ՝ ինձ ըստ ամենանի աջակցելու եւ զորավիգ լինելու համար։ Առանձնայատուկ հիացմունքս եւ հարգանքս Քարվաճառի դպրոցի ավագ դասարանների աշակերտներին, որոնք միացել են Քարվաճառի շրջանում ապաւրինի ՀԷԿ֊աշինությունը դադարեցնելու պահանջին։ Բոլորիդ խնդրում եմ առայժմ չդիմել դասադուլին՝ պայքարի այս արտահերթ միջոցը վերապահելով իսկապես ճգնաժամային պահերի։

Երեկ երեկոյան՝ հավաստի աղբյուրներից տեղեկացել եմ, որ Արցախի կառավարության առաջարկով ժամանկավորապես դադարեցվել են Տրտուի (Թարթառի) վերին հոսանքի ավազանում ընացող մի շարք ՀԷԿ֊երի կառուցման աշխատանքները։ Լիովին վստահելով Արցախի պետնախարարին՝ ես դույզն իսկ վստահութուն չեմ տածում ՀԷԿ֊երը կառուցող քրեական օլիգարխիայի հանդեպ, ուստի այսօր ջանալու եմ հավաստիանալ, որ աշխատանքներն, իրոք, դադարեցված են, իսկ շինտեխնիկան հեռացված է շինհրապարակներից։ Այնուհետեւ, առանց հացադուլից դուրս գալու, ես մեկնելու եմ Ստեփանակերտ՝ պետնախարարի հետ գործող եւ կառուցվող ՀԷԿ֊երի շինարարության բնապահպանական եւ ֆինանսական հանգամանքները ստուգելիք հատուկ հանձնաժողովի ձեւավորման սկզբունքների եւ լիազորությունների հարցը քննարկելու համար։ Եթե բանացությունները պսակվեն հաջողութեամբ, ապա նոր հնարավորություն կունենամ քննարկել հացադուլից դուրս գալու որոշումը։

Հանձնաժողովի ստուգման աշխատանքներից ու պատշաճ մասնագիական եզրակացութեան հրապարակումից առաջ որեւէ՝ ամենափոքր իսկ չափով շինարարության վերսկսման դեպքում՝ կրկին դիմելու եմ հացադուլի եւ հանդես եմ գալու համընդհանուր դիմադրության կոչով։ Քրեական օլիգարխիան պետք է քաջ գիտակցի, որ նրանք «քցելու» ոչ մի «շանս» չունեն։

Վերստին՝ խորագույն յարգանքս եւ երախտագիտությունս ամենքիդ։»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ օրեր Ալեքսանդր Քանանյանը հացադուլ էր հայտարարել  Թարթառ գետի վրա կառուցվող ՀԷԿ-երի շինաշխատանքները դադարեցնելու պահանջով։ Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանի փոխանցմամբ էլ շինարարական աշխատանքները արդեն դադարեցված են, և կառավարությունը պատրաստ է կառուցողական քննարկումների ու համագործակցության: 

  • Կիսվել: