հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Առանց Արցախի մասնակցության՝ հակամարտությունը կարգավորելու շանսերը մեծ չեն. վարչապետ

Առանց Արցախի մասնակցության՝ հակամարտությունը կարգավորելու շանսերը մեծ չեն. վարչապետ

Հակամարտությունը կարգավորելու շանսերը մեծ չեն   առանց Արցախի մասնակցության։ Այդ մասին ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ անհնար է կարգավորել հակամարտությունն առանց բանակցություններում Արցախի անմիջական մասնակցության։

«Քանի դեռ Արցախը չի վերադարձել բանակցությունների սեղանի շուրջ, մենք չենք կարող բարձր գնահատել առաջխաղացման շանսերը։ Անհնար է լուծել հարցն առանց Արցախի մասնակցության»,-ասաց Փաշինյանը:

  • Կիսվել: