Առաջնագծում թշնամին ոչ մի հաջողություն չունի․ Արցախի նախագահի խոսնակ
Հակառակ ադրբեջանական կողմի տարածող ակտիվ ապատեղեկատվությանը, նշեմ, որ առաջնագծում թշնամին ոչ մի հաջողություն չունի: Այս մասին իր գրառման մեջ հայտնել է Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
<Թուրքական և ահաբեկչական տարբեր խմբավորումներից կազմված ադրբեջանական զորքն ամենուրեք հանդիպում է Պաշտպանության բանակի կոշտ ու կործանիչ հարվածներին>,- նշել է նա: