ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Առաջին անգամ վայր դրեցի ֆոտոխցիկը՝ հուզմունքից խեղդվելով.  բռնի տեղահանված արցախցիները ֆրանսիացի լուսանկարչի աչքերով

Առաջին անգամ վայր դրեցի ֆոտոխցիկը՝ հուզմունքից խեղդվելով. բռնի տեղահանված արցախցիները ֆրանսիացի լուսանկարչի աչքերով

Ֆրանսիացի լուսանկարիչ Ժիլ Բադերը, ով այս օրերին Գորիսում է, նկարագրել է, թե ինչպես է Արցախից բռնի տեղահանված երեխաներից մեկը ճանապարհին բեռնատարի թափքից իրեն խնձոր տվել։

«Ես լուսանկարում էի երեխաներին, ովքեր ճանապարհ էին գնում բեռնատարով..., նրանցից մեկն ինձ խնձոր տվեց: Ես ուզում էի ասել՝ ոչ, որովհետև նա դրա կարիքը շատ ավելի շատ ուներ, քան ես, բայց նրա հայրը և նա պնդում էին, որ ես վերցնեմ այն... Այսքանն էի ուզում գրել։

Առաջին անգամ վայր դրեցի ֆոտոխցիկը՝ հուզմունքից խեղդվելով...»,- գրել է լուսանկարիչը՝ կից ներկայացնելով լուսանկարները։

  • Կիսվել: