երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
  Առաջիկայում ևս նախատեսվում է ծանր վիրավորում ստացած անձանց տեղափոխում ՀՀ բուժհաստատություններ․ ԱՀ առողջապահության նախարարություն

Առաջիկայում ևս նախատեսվում է ծանր վիրավորում ստացած անձանց տեղափոխում ՀՀ բուժհաստատություններ․ ԱՀ առողջապահության նախարարություն

Սեպտեմբերի 24-ին Ստեփանակերտի «Հանրապետական բժշկական կենտրոնից» ՀՀ մասնագիտացված բուժհաստատություններ է տեղափոխվել վերջին ռազմական գործողությունների հետևանքով ծայրահեղ ծանր վիրավորում ստացած 23 քաղաքացի: Այս մասին հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։
 
Վիրավորների տեղափոխումն իրականացվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ՝ ՀՀ առողջապահության նախարարության կողմից հատկացված շտապօգնության մեքենաներով՝ համապատասխան բուժանձնակազմի աջակցությամբ:
 
Առաջիկայում ևս նախատեսվում է ծանր վիրավորում ստացած անձանց տեղափոխում ՀՀ բուժհաստատություններ:

  • Կիսվել: