շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Առ այսօր արցախցիներին առնչվող որոշումները կայացվել են զրո ներառականության և ցածր հանրային հաղորդակցության պայմաններում. Բեգլարյան

Առ այսօր արցախցիներին առնչվող որոշումները կայացվել են զրո ներառականության և ցածր հանրային հաղորդակցության պայմաններում. Բեգլարյան

ՀՀ կառավարությունից արդեն քանիցս հայտարարել են, որ մշակում են Արցախից տեղահանված անձանց բնակարանային կարիքների բավարարման ծրագիրը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:

՛՛Լավ է, որ նման ծրագիր է մշակվում, սակայն կրկին հիշեցնում ու պնդում եմ, որ այդ ծրագրի նախագիծը պետք է լայն հանրային ու փորձագիտական քննարկման ենթարկվի նախքան ընդունվելը: Հատկապես նման մասշտաբի ու կենսական ծրագրի պարագայում ներառականությունը պարտադիր պայման է՝ ապահովելու համար ծրագրի արդյունավետությունը:

Ցավոք, առ այսօր արցախցիներին առնչվող որոշումները կայացվել են զրո ներառականության և ցածր հանրային հաղորդակցության պայմաններում՝ հանգեցնելով բազմաթիվ բացթողումների ու սխալների՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: