ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ապրիլի 18-22-ը Արցախի տարածքում 1210 արկ ու զինամթերք է հայտնաբերվել

Ապրիլի 18-22-ը Արցախի տարածքում 1210 արկ ու զինամթերք է հայտնաբերվել

Ընթացիկ տարվա ապրիլի 18-ից մինչև ապրիլի 22-ը ներառյալ «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի կողմից Մարտունու, Մարտակերտի և Ասկերանի շրջանի տարածքներում հայտնաբերվել է 1210 հատ տարբեր տեսակի արկ ու զինամթերք, և ոչնչացվել` 760 հատ տարբեր տրամաչափի զինամթերք։ Մաքրվել է 52 318 ք/մ տարածք:

Այս մասին տեղեկանում ենք ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

Ըստ աղբյուրի` կատարված աշխատանքների արդյունքում 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչ օրս ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում հայտնաբերվել է 869 417 հատ և ոչնչացվել է 865 556 հատ տարբեր տեսակի արկ ու զինամթերք:

  • Կիսվել: