ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Ապրելու» հիմնադրամը, Ռուբեն Վարդանյանի նվիրատվությամբ, ավելի քան 42,000,000 դրամ է հատկացրել Արցախի ԱՆ-ին

«Ապրելու» հիմնադրամը, Ռուբեն Վարդանյանի նվիրատվությամբ, ավելի քան 42,000,000 դրամ է հատկացրել Արցախի ԱՆ-ին

Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ «Ապրելու» հիմնադրամը, Ռուբեն Վարդանյանի նվիրատվությամբ, ավելի քան 42,000,000 դրամ է հատկացրել Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարությանը։

Գումարն օգտագործվելու է Արցախում գրանցված տիպ 1 դիաբետ ունեցող բոլոր երեխաների և դեռահասների համար արտերկրից բարձրորակ ու գերճշգրիտ գլյուկոզայի շարունակական մոնիթորինգի համակարգեր ձեռք բերելու նպատակով։

Գիտակցելով, որ դիաբետն ապրելակերպ է՝ հիմնադրամն իր այս քայլով փորձում է հնարավորինս հեշտացնել առողջական նման խնդիր ունեցող արցախցի երեխաների կյանքը։

 

  • Կիսվել: