ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Ապրելու երկիր»-ն իր աջակցությունն է հայտնում Արցախի ԱԺ-ի կողմից ընդունված այսօրվա հայտարարությանը

«Ապրելու երկիր»-ն իր աջակցությունն է հայտնում Արցախի ԱԺ-ի կողմից ընդունված այսօրվա հայտարարությանը

«Ապրելու երկիր»-ն իր աջակցությունն է հայտնում Արցախի ԱԺ-ի կողմից ընդունված այսօրվա հայտարարությանը:

Մասնավորապես՝ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ապրելու երկիր» կուսակցությունն իր աջակցությունն է հայտնում Արցախի խորհրդարանի կողմից ընդունված այսօրվա հայտարարությանը։

Մենք ևս վերահաստատում ենք հայտարարության մեջ եղած միտքը, «որ և՛ Արցախում, և´ Հայաստանում գործող իշխանությունների համար առաջնահերթ պետք է լինեն հայկական երկու հանրապետությունների կազմավորման մասին հռչակագրերը, 1991թ. սեպտեմբերի 2-ի որոշմամբ ու 1991թ. դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեով ամրագրված արժեքները:

Որևէ պաշտոնյա, որևէ քաղաքական ուժ լիազորված չէ առանձնաբար որոշել հայրենիքի ապագան, որի կերտման համար մեր ժողովրդի հազարավոր զավակներ չեն խնայել իրենց կյանքը»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի ԱԺ-ն հայտարարություն է տարածել՝ նշելով. ՛՛Շառլ Միշելի հայտարարությունը տարակուսանքի տեղիք է տալիս ԼՂ հիմնախնդրի կարգավորման էությունը նենգափոխելու տեսանկյունից՛՛:

  • Կիսվել: