հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
«Ապրելու Արցախ». Սոկրատ Խանյան

«Ապրելու Արցախ». Սոկրատ Խանյան

«Ապրելու Արցախ» նախագծի շրջանակներում «Արցախպրես»-ը հյուրընկալել է բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ-մանկավարժ, լրագրող, բ.գ.դ., ԱրՊՀ պատվավոր պրոֆեսոր, ԱՀ գիտության վաստակավոր գործիչ Սոկրատ Խանյանին։

Գիտնականը բոլոր երիտասարդներին կոչ է անում մնալ հայրենիքում ու շեն պահել Արցախ աշխարհը, որովհետև ուրիշի հողում ապրողը միշտ քայլում է կորացած, ստորացած:

Բնութագրությունը հասանալի չէ

«Տարածքը հայրենիք չի կոչվում երբեք, երբ այն չունի տեր: Արցախ աշխարհը, որն անցել է հինգհազարամյա հերոսական ճանապարհ, կանգուն է մնացել այն բանի շնորհիվ, որ մեր ապուպապերը, մեր հայրերը, մեր հարազատներն ապրել են այս հողի վրա, պաշտպանել, մշակել ու դարձրել անփոխարինելի հայրական օջախ: Իսկ օջախը հավերժ է մնում այն դեպքում, երբ նոր սերունդը թեժ է պահում նրա կրակը, չի թողնում, որ մարի: Շրջել եմ ամբողջ աշխարհը, ոչ մի երկրամասում Արցախ աշխարհի գեղեցիկ բնությունը, բարեբեր հողը, ծարավը կոտրող պաղ աղբյուրները չկան: Կոչ եմ անում մեր բոլոր երիտասարդներին. եթե հեռացել են իրենց օջախներից, թող վերադառնան և արարեն հպարտ, հավատալով, որ դարերից մեր օրերին հասած Արցախ երկիրը պիտի ապրի արժանապատիվ, մեր մայրենի լեզուն շուրթերին՝ որպես հավերժության ճանապարհի օրհներգ», - մեզ հետ զրույցում նշեց Ս. Խանյանը:

  • Կիսվել: