շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
«Ապրելու Արցախ». Դավիթ Բաբայան

«Ապրելու Արցախ». Դավիթ Բաբայան

«Ապրելու Արցախ» նախագծի շրջանակներում «Արցախպրես»-ը հյուրընկալել է ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանին:

Մեր զրուցակցի համոզմամբ՝ հիմա Արցախը վիրավոր է և գտնվում է ինտենսիվ վերակենդանացման բաժանմունքում. բոլորիս պարտքն է ամեն ինչ անել, որպեսզի մեր հայրենիքը դառնա կենսունակ, իր պատմության շարունակականությունն ապահովող երկիր:

«Արցախյան երրորդ պատերազմը շատ մեծ հարված էր մեր պետականությանն ու ժողովրդին: Հաշվի առնելով այդ ողբերգության ծավալներն ու մասշտաբները՝ համապատասխան մեծ ծավալով աշխատանք պետք է իրականացնենք, որպեսզի բարելավենք երկրի վիճակը: Հիմա վերականգնման փուլում ենք գտնվում, անզեն աչքով տեսանելի են տարվող շինարարական աշխատանքները, ինչը ողջունելի է: Բոլոր տեղահանվածները պետք է ապահովվեն բնակարաններով, սա կարճաժամկետ և հիմնարար առաջին փուլն է, որը պետք է իրականցվի։ Արցախի հուսալի ապագան կախված է յուրաքանչյուրիս ճիշտ աշխատանքից, ինչի համար կան բոլոր նախադրյալները», - ասաց Դ. Բաբայանը:

  • Կիսվել: