երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ապաստարաններ գտնելու հարցում օգնության խնդրանքով ԼՂ իշխանությունները դիմել են Ռուսաստանին

Ապաստարաններ գտնելու հարցում օգնության խնդրանքով ԼՂ իշխանությունները դիմել են Ռուսաստանին

Հետպատերազմական շրջանում արցախցի փաստականների համար ապաստարաններ գտնելու հարցում օգնության խնդրանքով Լեռնային Ղարաբաղի հանրապետության իշխանությունները դիմել են Ռուսաստանին: Սրա մասին Ria.ru-ին տված հարցազրույցում հայտարարել է Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

Ըստ նրա՝ պատերազմի հետևանքով 35-45 հազար մարդ դարձել է անօթևան: Նրանց մի մասի տները ոչնչացվել են հրետանային կրակի հետևանքով, իսկ մի մասը զրկվել է ունեցվածքից, քանի որ հայկական տարածքների մի մասը հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ:

Գրիգորի Մարտիրոսյանի պնդմամբ՝ այս պահին փախստականների մեծ մասը գտնվում են Հայաստանում, և նրանց վերադարձն Արցախ ապահովելու համար անհրաժեշտ են գոյության գոնե նվազագույն պայմաններ: Վերադարձող փախստականներին կացարանով ապահովելու համար Արցախի իշխանությունները տրամադրում են ժամանակավոր կացարաններ՝ դրա համար ներգրավելով բնակարանային երկրորդային ֆոնդը, հյուրանոցներն ու հասարակական նշանակության շենքերը: Սրա հետ մեկտեղ, ըստ Մարտիրոսյանի, Արցախը դիմել է Ռուսաստանի իշխանություններին՝ օգնության խնդրանքով: Ընդ որում՝ որոշակի օգնություն արդեն ստացվել է: Խոսքը վերաբերում է շինանյութերին և առաջին անհրաժեշտության պարագաներին, որոնք ՌԴ-ն արդեն իսկ տրամադրել է:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: