շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
 Անընդունելի է նույնացնել ԼՂԻՄ-ը եւ ԼՂՀ-ն․ Դավիթ Բաբայան

Անընդունելի է նույնացնել ԼՂԻՄ-ը եւ ԼՂՀ-ն․ Դավիթ Բաբայան

Բացարձակապես անընդունելի է նույնացնել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Այս մասին հունվարի 19-ին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։

Նախարարն ընդգծեց, որ Արցախն ունի պետականության հարուստ պատմություն, այն եղել է հայկական բոլոր թագավորությունների կազմում, եւ նույնիսկ երբ երկիրը կորցրել է պետականությունը, Արցախն այս կամ այն ​​ձեւով պահպանել է այն։ 

«ԼՂԻՄ-ը մեր պատմության կարեւոր էջերից մեկն է։ Սակայն այն նույնացնելն անթույլատրելի է։ Պետականությունը զարգացել է, ԼՂԻՄ-ը դադարել է գոյություն ունենալ՝ Շահումյանի եւ Գետաշենի շրջանների հետ միասին դառնալով ԼՂՀ-ի հիմքերից մեկը։ ԼՂԻՄ-ն արդեն պատմություն է՝ իր բոլոր սահմաններով։ Նույնացնել նշանակում է կասկածի տակ դնել ԼՂՀ լեգիտիմությունը»,- հիշեցրեց Դավիթ Բաբայանը։

Նա հայտարարեց, որ այս փուլում Արցախը սահմաններ չունի, կա շփման գիծ։ «Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է հրաժարվենք մեր իրավական եւ պատմական ժառանգությունից։ Հակառակ դեպքում հետեւանքները ծանր կլինեն»,- ընդգծեց Բաբայանը։

  • Կիսվել: