կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Անօթևան արցախցիներին տներով ապահովման նպատակով հայտերի ընդունման վերջնաժամկետը մինչև մարտի 26-ն է

Անօթևան արցախցիներին տներով ապահովման նպատակով հայտերի ընդունման վերջնաժամկետը մինչև մարտի 26-ն է

ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացնում են՝ Ադրբեջանի կողմից 2020 թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով անօթևան մնացած՝ Արցախի Հանրապետության շրջանների և համայնքների բնակիչներին բնակելի տներով ապահովման նպատակով հայտերի ընդունման գործընթացի վերջնաժամկետը մինչև սույն թվականի մարտի 25-ը ներառյալ է:
 
Այն արցախցիները, որոնք ցանկություն ունեն բնակվելու Արցախում, պետք է կապ հաստատեն իրենց համայնքապետի հետ և ներկայացնեն ընտանիքի կազմի տվյալները:
 
Այս պահին դեռ հայտերի ընդունման գործընթացն է, հետագա քայլերի մասին քաղաքացիները լրացուցիչ կտեղեկացվեն՝ հայտնում են նախարարությունից:

  • Կիսվել: