ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Աննախադեպ ծավալների զորավարժություններ են անցկացվել Հայաստանում և Արցախում

Աննախադեպ ծավալների զորավարժություններ են անցկացվել Հայաստանում և Արցախում

2019թ. սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը Հայաստանում և Արցախում անցկացվել են աննախադեպ ծավալների զորավարժություններ: Այս մասին Կապանում հայտարարել է Վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Զորավարժությունների ամենակարևոր  արդյունքներից է եղել այն, որ ոչ միայն մեր ընդհանուր վստահությունն է ավելացել մեր զինված ուժերի նկատմամբ, կազմակերպչական ռեսուրսների նկատմամբ, այլ նաև մեր զինված ուժերի անձնակազմի, նույնիսկ շարքային կազմի  վստահությունն է ավելացել սեփական ուժերի նկատմամբ»,- ասել է վարչապետը:

Ավելի վաղ վարչապետը հայտնել էր, որ Զինված ուժերը համալրվել են հրետանային միջոցներով, զենիթային կայանքներով, հրաձգային զենքերով, զինամթերքով, 310 միավոր ավտոմոբիլային տեխնիկայով: Իրականացվել են տարբեր տեսակի սպառազինության նմուշների փորձարկումներ: ՀՀ Կառավարությունը փակել է 80-ականների զենքերի ամոթալի էջը, որովհետև ձեռքբերված սպառազինությունը կամ 2019 թվականի արտադրության է, կամ չօգտագործված։

 

 
 
 

  • Կիսվել: