երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Անկախ հանգամանքներից՝ Ռուբեն Վարդանյանի հետ մեր սերտ համագործակցությունը շարունակվելու է, և ես ուրախ եմ, որ նա շարունակելու է մնալ և գործել Արցախում. ԱՀ նախագահ

Անկախ հանգամանքներից՝ Ռուբեն Վարդանյանի հետ մեր սերտ համագործակցությունը շարունակվելու է, և ես ուրախ եմ, որ նա շարունակելու է մնալ և գործել Արցախում. ԱՀ նախագահ

Կառավարության նիստում այսօր հանդես եմ եկել ուղերձով՝ ներկայացնելով Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով Հանրապետությունում ստեղծված ռազմաքաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակը, իշխանությունների կողմից ձեռնարկվող միջոցառումները` նպատակաուղղված առկա խնդիրների լուծմանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

՛՛Նիստում հրապարակել եմ նաև Ռուբեն Վարդանյանին պետական նախարարի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը, դրա պատճառների մասին ներկայացրել համապատասխան հիմնավորումներ։

Անկախ հանգամանքներից՝ Ռուբեն Վարդանյանի հետ մեր սերտ համագործակցությունը շարունակվելու է, և ես ուրախ եմ, որ նա շարունակելու է մնալ և գործել Արցախում՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: