կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Անհրաժեշտ է լուծել սահմանազատման և սահմանագծման հարցը. Բայրամովը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին

Անհրաժեշտ է լուծել սահմանազատման և սահմանագծման հարցը. Բայրամովը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին

Խոսելով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին՝ անհրաժեշտ է լուծել սահմանազատման և սահմանագծման հարցը։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Մոլդովայի ԱԳ նախարար Նիկու Պոպեսկուի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Ինչպես գրում է haqqin.az-ը, նա ընդգծել է, որ Ադրբեջանը պատրաստ է անվերապահորեն սկսել Հայաստանի հետ սահմանազատման և սահմանագծման գործընթացը։

Նույն ասուլիսի ժամանակ Բայրամովն ասել է, որ Հորադիզից դեպի Հայաստանի սահման երկաթուղու կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2023 թվականին։

«Ադրբեջանը դեպի Հայաստանի հետ սահման 110 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը սկսել է դեռ 2021 թվականին։ Ներկայում շինարարական աշխատանքների 27 տոկոսն ավարտված է, կառուցումը նախատեսվում է ավարտել 2023 թվականին։ Սա վկայում է իր աշխատանքի նկատմամբ Ադրբեջանի պատասխանատու մոտեցման մասին։ Իսկ Հայաստանը, բացի հակասական հայտարարություններից, ոչինչ չի անում»,- ասել է Բայրամովը։

  • Կիսվել: