հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
«Հայաստանը փորձում է խուսափել իր պարտավորություններից». Բայրամով

«Հայաստանը փորձում է խուսափել իր պարտավորություններից». Բայրամով

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի 54-րդ նստաշրջանում, անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին․

«Ադրբեջանի կառավարությունը պարտավորվել է Ղարաբաղի տարածաշրջանի էթնիկ հայերին քաղաքական, իրավական և սոցիալ–տնտեսական շրջանակներում վերաինտեգրել որպես իրավահավասար քաղաքացիների։ Ադրբեջանը պարտավորվել է պաշտպանել բոլոր համապատասխան իրավունքներն ու ազատությունները, որոնք ամրագրված են իր սահմանադրությամբ և միջազգային մեխանիզմներով, որոնց նա անդամ է:

Հայաստանը, առաջնորդվելով ռևանշիստական ​​մտածողությամբ, փորձում է խուսափել կարգավորման գործընթացում ստանձնած պարտավորություններից, ակտիվորեն քարոզում է ազգամիջյան ատելություն, խեղաթյուրում փաստերը, շահարկում էթնիկ հայերին և շինծու պատմություններով մոլորեցնում միջազգային հանրությանը», - հայտարարել է Բայրամովը։

  • Կիսվել: