ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Անհրաժեշտ է ԼՂ-ի ժառանգության հարցով զբաղվել, և այդ թեման ՅՈՒՆԵՍԿՕ-ի իրավասության ներքո է. Հայաստանում Ֆրանսիայի դեսպան

Անհրաժեշտ է ԼՂ-ի ժառանգության հարցով զբաղվել, և այդ թեման ՅՈՒՆԵՍԿՕ-ի իրավասության ներքո է. Հայաստանում Ֆրանսիայի դեսպան

Ֆրանսիան կարծում է, որ անհրաժեշտ է Ղարաբաղում գտնվող մակութային ժառանգության հարցով զբաղվել, եւ այդ թեման ՅՈՒՆԵՍԿՕ-ի իրավասության ներքո է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն՝ անդրադառնալով Արցախում ժառանգության պաշտպանության հարցում Ֆրանսիայի պաշտոնական դիրքորոշմանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Մեր երկրի նախագահն արտահայտվել է եւ ասել, որ մենք հույս ունենք, որ մեր ջանքերը արդյունք կտան եւ կկարողանանք աջակցել, որ այնպիսի պայմաններ ստեղծվեն, որ ի վերջո ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունը կարողանա իրականանալ: Մենք այդ ուղղությամբ ենք աշխատում:

Ֆրանսիան մեծապես գիտակցում է ԼՂ-ում ժառանգության պահպանության կարեւորությունը: Դա քննարկման նյութ է եղել Ֆրանսիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել փետրվարի 4-ին՛՛:

Դեսպանի խոսքով՝ ԼՂ-ում ժառանգության վերաբերյալ լավագույն ձեւաչափը ՅՈՒՆԵՍԿՕ-ինն է: ՛՛Մենք շարունակում ենք ջանքեր գործադրել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ներգրավվի այս հարցում՛՛,-ասաց Լույոն:

 

 

 

  • Կիսվել: