ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Անհետ կորածների որոնողական աշխատանքները շարունակվում են Հադրութի, Ֆիզուլիի եւ Թալիշ-Մատաղիս ուղղություններով

Անհետ կորածների որոնողական աշխատանքները շարունակվում են Հադրութի, Ֆիզուլիի եւ Թալիշ-Մատաղիս ուղղություններով

Արցախում որոնողական աշխատանքների ընթացքում երեկ՝ հունվարի 6-ին, աճյուն չի հայտնաբերվել։

Այս մասին հայտնեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը:
 
Նա նշեց, որ որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են՝ Հադրութի, Ֆիզուլիի եւ Թալիշ-Մատաղիս ուղղություններով։
 
«Աշխատանքները չեն դադարելու մինչեւ վերջնական համոզվենք՝ ոչ մի դի չկա»,- ասաց Հունան Թադեւոսյանը:
 
Նշենք, որ առ այսօր հայտնաբերվել է 1188 աճյուն, որոնց մեջ կան նաեւ քաղաքացիական անձանց մարմիններ։

  • Կիսվել: