հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Անհետ կորածների և զոհվածների մարմինների փոխանակման հարցերը ռուսական խաղաղապահ առաքելության ղեկավարության հսկողության տակ են. Զախարովա

Անհետ կորածների և զոհվածների մարմինների փոխանակման հարցերը ռուսական խաղաղապահ առաքելության ղեկավարության հսկողության տակ են. Զախարովա

Անհետ կորած զինծառայողների որոնման և զոհվածների մարմինների փոխանակման հարցերը շատ զգայուն են Հայաստանի և Ադրբեջանի հասարակությունների համար: Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հավելելով այդ հարցերը  ռուսական խաղաղապահ առաքելության ղեկավարության հսկողության տակ են, տեղեկացնում է RT-ն:

Զախարովան նշել է, որ  ռուս խաղաղապահները որոնողական աշխատանքներ են կատարում ժամանակակից տեխնիկական միջոցների կիրառմամբ, ինչպես նաև ռուսական կողմը սերտ շփման մեջ է հայկական և ադրբեջանական համապատասխան կառույցների հետ:

Նա հավելել է, որ ՀՀ և ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաները հեռախոսազրույցներ են ունեցել, որոնց ընթացքում քննարկվել են ռուսական խաղաղապահների աշխատանքը, բնակչությանը մարդասիրական աջակցություն տրամադրելու հարցով հետագա քայլերը, կրոնական եւ մշակութային օբյեկտների պահպանման միջոցառումները:

Ըստ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի՝ նոյեմբերի 14-ից հետո ԼՂ է վերադարձել 30 000 մարդ:

  • Կիսվել: