ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Անհայտ անձը «Converse bank»-ի «Ստեփանակերտ» մասնաճյուղի նախադրամապանակից գողացել է 1 մլն ՀՀ դրամ

Անհայտ անձը «Converse bank»-ի «Ստեփանակերտ» մասնաճյուղի նախադրամապանակից գողացել է 1 մլն ՀՀ դրամ

Արցախի Հանրապետության ՆԳ նախարարության ոստիկանության հերթապահ մասում մարտի 5-ին հաղորդում է ստացվել «Converse bank» ՓԲԸ «Ստեփանակերտ» մասնաճյուղի նախադրամապանակից անհայտ անձի կողմից 1.000.000 ՀՀ դրամ գողանալու մասին:
 
Քրեական հետախուզության վարչության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է նշված բանկի աշխատակից, Ստեփանակերտ քաղաքի 34-ամյա բնակիչը։
 
Գողոնի մի մասը առգրավվել է: Նախաքննությունը շարունակվում է:

  • Կիսվել: