երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Անհասկանալի է, թե ինչու 44 օրվա ընթացքում այս իշխանությունները չճանաչեցին ԼՂ անկախությունը. Սարգսյան

Անհասկանալի է, թե ինչու 44 օրվա ընթացքում այս իշխանությունները չճանաչեցին ԼՂ անկախությունը. Սարգսյան

Ինձ համար անհասկանալի է, թե ինչու 44 օրվա ընթացքում այս իշխանությունները չճանաչեցին Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Այս մասին Արմնյուզին տված հարցազրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: 

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Դա պարտավոր էին անել: Եթե համանախագահները, եթե միջազգային հանրությունը համարում էր, որ բանակցային պրոցեսում Լեռնային Ղարաբաղի հանրապետության ճանաչումը ՀՀ-ի կողմից կլիներ բանակցությունները տանել փակուղի, և որպես արդյունք ունենալ ռազմական գործողություններ, բա եթե արդեն ռազմական գործողություններ են, ապա էլ ի՞նչն էր խանգարում ճանաչել անկախությունը՛՛:

Սարգսյանի խոսքով՝ հայկական կողմը վաղ թե ուշ դրան հասնելու է, ՛՛բայց մենք պետք է խելամտություն ցուցաբերել և կարողանալ ճիշտ ժամանակը գտնել, մենք պարտավոր էինք դա անել և աշխարհին ասել, որ մենք ճանաչում ենք անկախությունը, որպեսզի Լեռնային Ղարաբաղի բնակչությանը փրկենք բնաջնջումից՛՛:

ՀՀ երրորդ նախագահը հավելեց. ՛՛Ես կարծում եմ, որ դա ոչինչով չէր խանգարի: Չնայած, իհարկե, այսպիսի արդյունքի պարագայում չեմ բացառում, որ կապիտուլյանտի առաջ կդնեին նաև պարտականություն, անկախությունը ետ ճանաչելու՛՛:

  • Կիսվել: