ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Անցնող տարին հագեցած էր Արցախի համար կարևոր նվաճումներով. Արցախի ԱԳՆ

Անցնող տարին հագեցած էր Արցախի համար կարևոր նվաճումներով. Արցախի ԱԳՆ

Անցնող տարին հագեցած էր արտաքին քաղաքական ասպարեզում Արցախի համար կարևոր նվաճումներով։ Այս մասին ասվում է Արցախի ԱԳՆ ուղերձում։ 

«Արցախի Հանրապետության ԱԳՆ անձնակազմի անունից շնորհավորում ենք բոլորիդ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ:

Տարեմուտն ամենապատեհ առիթն է՝ հետադարձ հայացք գցելու և կատարված աշխատանքը վերագնահատելու համար. անցնող տարին հագեցած էր արտաքին քաղաքական ասպարեզում Արցախի համար կարևոր նվաճումներով։ 2020 թվականին ևս արտաքին գործերի նախարարությունը շարունակելու է ջանքերը՝ ուղղված Արցախի միջազգային ճանաչմանը, միջազգային համագործակցության ընդլայնմանը և հանրապետության կայուն զարգացման համար արտաքին բարենպաստ պայմանների ստեղծմանը, հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդմանն ու խորացմանը՝ հանուն համահայկական նպատակների իրագործման։
Եվս մեկ անգամ շնորհավորում ենք Արցախի Հանրապետությունում, Հայաստանի Հանրապետությունում և սփյուռքի մեր հայրենակիցներին, Արցախին մշտապես սատարող մեր բոլոր բարեկամներին և հայրենիքի սահմանները ամուր պահող մեր զինվորներին՝ մաղթելով, որ 2020 թվականը լինի խաղաղության, նոր հնարավորությունների և հաղթանակների տարի։»

  • Կիսվել: