ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Անցած տարում Արցախի պետական բյուջե է մուտքագրվել ավելի քան 34 մլրդ դրամ. ԱՀ ՊԵԿ

Անցած տարում Արցախի պետական բյուջե է մուտքագրվել ավելի քան 34 մլրդ դրամ. ԱՀ ՊԵԿ

2021 թվականի ընթացքում Արցախի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեն աշխատանքներ է իրականացրել պետական բյուջեի հարկային եկամուտների հավաքագրման, օրենսդրական դրույթների կատարելագործման, հանրային իրազեկման, էլեկտրոնային կառավարման համակարգերի զարգացման ուղղություններով՝ դրանք զուգակցելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողոթունների հետևանքով հարկ վճարողների մոտ առաջացած խնդիրների կարգավորման աշատանքներով:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ԱՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Պողոսյանը` այսօր` փետրվարի 15-ին կայացած 2021 թվականի ամփոփիչ հաշվետովության ժամանակ:

Բնութագրությունը հասանալի չէՆրա խոսքով՝ 2021 թվականին հարկային եկամուտների և պետական տուրքի մասով բյուջե է մուտքագրվել 34 մլրդ 246.1 մլն դրամ՝ պլանային ցուցանիշը գերակատարելով 41.3%-ով կամ 10 մլրդ 01.9 մլն դրամով: Նախորդ տարվա համեմատ` հարկային եկամուտների և պետական տուրքի գծով մուտքերը նվազել են 28.3%-ով կամ 13 մլրդ 532.6 մլն դրամով, ինչը պայմանավորված է պատերազմական գործողությունների հետևանքով տնտեսության առանձին հատվածներում ծավալների կրճատմամբ և հետպատերազմյան ժամանակահատվածում սահմանված մի շարք հարկային արտոնություններով: «2021 թվականի ընթացքում Պետական եկամուտների կոմիտեի կողմից նախաձեռնվել են վեց օրենքների նախագծեր, որոնք հիմնականում ուղղված են 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետության տնտեսվարողների մոտ առաջացած խնդիրների կարգավորմանը: Նույն ժամանակահատվածում նախաձեռնվել են Կառավարության տասնչորս որոշումների նախագծեր, ընդունվել տասնչորս գերատեսչական նորմատիվ ակտեր և 271 անհատական բնույթի հրամաններ: Շարունակական աշխատանքներ են իրականացվել հանրային իրազեկման աշխատանքների ընդլայնման ուղղությամբ, հարկային մարմնի պաշտոնական կայքէջի և սոցիալական հարթակների միջոցով տրվել հարկային կարգապահության բարձրացմանն ուղղված քարոզչական բնույթի հայտարարություններ, հրատարակվել «Հարկեր, տուրքեր և վճարներ» օրենքների ամփոփ ժողովածուն»,-ներկայացրել է Դ. Պողոսյանը` մանրամասնելով, որ կառույցի կողմից շարունակվել են աշխատաքնները միասնական էլեկտրոնային կառավարման համակարգի կարողությունների զարգացման ու ընդլայնման ուղղությամբ:

Փոփոխություններ են կատարվել մի շարք ծրագրերի մոդուլներում՝ դրանք համապատասխանեցնելով կատարված օրենսդրական փոփոխություններին, բարելավել գործող համակարգերի ծրագրային հնարավորությունները:

Բնութագրությունը հասանալի չէ

«Սերտ համագործակցություն է տարվել Հայաստանի Հանրապետության հարկային մարմնի հետ: Մասնավորապես՝ երկու կառույցների միջև 2021-2023 թվականների համագործակցության միջոցառումների ծրագրի շրջանակներում իրականացվել են հարկային հիմք հանդիսացող փաստաթղթերի, տեղեկությունների փոխանակման աշխատանքներ, կազմակերպվել ղեկավար անձնակազմերի փոխադարձ այցելություններ, որոնց ընթացքում քննարկվել են պատերազմի հետևանքով ԱՀ տնտեսվարողների առջև ծառացած հիմնախնդիրները, դրա շրջանակում փոխհամաձայնեցվել աջակցման հնարավոր գործիքակազմերը, ինչպես նաև երկու կառույցների միջև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությանը, էլեկտրոնային հարկային հաշիվների ինտեգրված համակարգերի ներդրմանը վերաբերող հարցեր»,-ընդգծել է նա:

Բնութագրությունը հասանալի չէ

Անդրադառնալով 2022 թվականին իրականացվելիք ծրագրերին՝ Դ. Պողոսյանը նշել է, որ կիրականացվեն աշխատանքներ 2022 թ. պետական բյուջեով նախատեսված հարկային եկամուտների ապահովման ուղղությամբ, հարկային կարգապահության բարելավման նպատակով կիրականացվեն լայնածավալ իրազեկման աշխատանքներ՝ այդ գործընթացում ներգրավելով հանրությանը ու ապահովելով համակարգի գործունեության թափանցիկությունը և այլ կարևոր ծրագրեր:

  • Կիսվել: