չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
2022թ․ հաշվետու տարվա համար անհատ ձեռնարկատերերը շարունակում են ազատված մնալ եկամտային հարկի վճարումից․ ԱՀ ՊԵԿ

2022թ․ հաշվետու տարվա համար անհատ ձեռնարկատերերը շարունակում են ազատված մնալ եկամտային հարկի վճարումից․ ԱՀ ՊԵԿ

«Եկամտային հարկի մասին» օրենքի 21.1-ին հոդվածի համաձայն, անհատ ձեռնարկատերերը շարունակում են ազատված մնալ ձեռնարկատիրական գործունեությունից ստացվող եկամուտներից եկամտային հարկի վճարումից նաև 2022 թվականի հաշվետու տարվա համար:

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից։
 
Միաժամանակ, նույն հոդվածի համաձայն՝ անհատ ձեռնարկատերերը կարող են հրաժարվել արտոնությունից՝ մինչև սույն թվականի հունվարի 20-ը ներառյալ հաշվառման վայրի հարկային մարմին արտոնությունից հրաժարվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացնելու դեպքում:
 
Արտոնությունից հրաժարված անհատ ձեռնարկատերերը կհաշվարկեն և կվճարեն եկամտային հարկ՝ օրենքով սահմանված կարգով և չափով:
 
Հավելենք, որ կենսաթոշակ նշանակելիս անհատ ձեռնարկատեր լինելու ժամանակահատվածը հաշվառվում է աշխատանքային ստաժում, եթե ձեռնարկատերը ստացել է եկամուտ և վճարել եկամտային հարկ:

  • Կիսվել: