երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Անցած տարում Արցախի բուժհաստատություններում 1463 երեխա է ծնվել

Անցած տարում Արցախի բուժհաստատություններում 1463 երեխա է ծնվել

2021 թվականի ընթացքում Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 1463 երեխա` 734 տղա, 729 աղջիկ:

Այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից և հավելում` ծնունդներից 1337-ը գրանցվել է մայրաքաղաք Ստեփանակերտում` 660 տղա, 677 աղջիկ հարաբերակցությամբ:

Տարվա ընթացքում Արցախում արձանագրվել է զույգ երեխաների 22 ծնունդ:

Հարկ է նշել, որ արտամարմնային բեղմնավորման ճանապարհով ծնվել է 3 երեխա (3-ն էլ տղա)։

ՀՀ բուժհաստատություններում ծնվել են 78 արցախցի փոքրիկներ: Արդյունքում ԱՀ-ում 2021 թվականի ընդհանուր ծնելիությունը կազմել է 1541 երեխա` 779 տղա, 762 աղջիկ:

  • Կիսվել: