շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Անցած շաբաթ Արցախում հանցագործությունների և պատահարների վերաբերյալ ընդհանուր 68 հաղորդում է ստացվել

Անցած շաբաթ Արցախում հանցագործությունների և պատահարների վերաբերյալ ընդհանուր 68 հաղորդում է ստացվել

2022 թվականի մայիսի 23-ից 30-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության կենտրոնական և տարածքային ստորաբաժանումների Հերթապահ մասերում իրավախախտումների, հանցագործությունների և պատահարների վերաբերյալ ստացվել է ընդհանուր 68 հաղորդում, որից 50-ը՝ հանցագործությունների վերաբերյալ։ Դրանցից 46-ն արդեն բացահայտվել և քննության փուլում է:

Մարմանական վնասվածք հասցնելու վերաբերյալ հերթապահ մասում 11 հաղորդում է գրանցվել, ևս 3-ը՝ անձնական ունեցվածքի գողության մասով: Խուլիգանության, խարդախության և հափշտակության վերաբերյալ գրանցվել է մեկական դեպքեր՝ ինչը նախորդ շաբաթվա համեմատ զգալիորեն նվազել է:

Ստացված բոլոր ահազանգերի հետքերով անմիջապես դեպքի վայրեր են մեկնել ոստիկանության տարածքային ստորաբաժանումների օպերատիվ խմբերը և օրենքով սահմանված կարգով ընթացքավորել դրանք։

ՔՀ վարչությունը համագործակցելով տարածքային ստորաբաժանումների ծառայողների հետ՝ անցած մեկ շաբաթվա ընթացքում հայտնաբերել է թմրանյութի ապօրինի շրջանառության 3 դեպք։

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության, զենքի կամ ռազմամթերքի կամովին հանձնման, ինչպես նաև տարբեր հանցատեսակները նվազեցնելու ուղղությամբ ոստիկանության ծառայողներն իրականացնում են կանխարգելիչ միջոցառումներ՝ ինչպես տեղեկատվական, այնպես էլ բնակչության հետ տարվող ամենօրյա պրոֆիլակտիկ աշխատանքով:

Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 21 պատահար, որից 16-ը՝ նյութական վնասով, 5-ը՝ մարմնական:

Ճանապարհապարեկային ծառայոոթյան կողմից բացահայտվել է առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց շահագործելու 43 դեպք, 18 վարորդ եղել է անսթափ վիճակում, 160-ը՝ գերազանցել է սահմանված արագությունը:

Ընդհանուր առմամբ՝ շաբաթվա տրանսպորտային պատահարներից բուժհաստատություն է դիմել 5 քաղաքացի։

Ոստիկանության շրջանային և տարածքային ստորաբաժանումների ծառայողները շաբաթվա ընթացքում ուժեղացաված ռեժիմով իրականացրել են հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգությունը:

Մայիսի 27-ին, Արցախի Հանրապետության հնգօրյա աշխատակարգով գործող դպրոցներում հնչել է «Վերջին զանգ»-ը: Ոստիկանության ծառայողները հանրակրթական դպրոցներում իրականացրել են ուժեղացված ծառայություն, իսկ ճանապարհային ոստիկանությունը դպրոցամերձ տարածքներում ապահովել է անվտանգ երթևեկությունը։

ՆԳՆ ծառայողները մայիսի 28-ին պատշաճորեն ապահովել են նաև քաղաքացիների իրավունքի ու ազատության իրացումը՝ կազմակերպելով հանրահավաքի, «Վերածնունդ» փառատոնի, Հանրապետության գլխավոր հրապարակում տեղի ունեցած համերգային ծրագրի բնականոն ընթացքը:

  • Կիսվել: